ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Ատելության փլատակների տակ երեխաներն են մնում

Ատելության փլատակների տակ  երեխաներն են մնում
01.03.2026 | 17:50

Երեխա սպանելը համարվում ա պատերազմի կողմնակի արտադրանք։ Ոչ ոք, համենայն դեպս՝ բացահայտորեն, երեխաներին չի թիրախավորում... Իբր՝ չի թիրախավորում... Մենք հո գազան չենք՝ երեխա սպանենք։ Բա ի՜նչ եք, անպայման պիտի պո՞չ ունենաք, որ ճանաչեք ձեզ։ Ձեզնից հետո մարդու լեզուն չի պտտվում՝ էն պոչավորներին գազան ասի։ Ու նենց էլ ասում են՝ պատերազմ ա, ամեն ինչ կպատահի, կարծես էդ պատերազմը իրանք չեն սկսել, այլմոլորակայիններն են հրահրել, կամ երկնքից ա ընկել։ Դրանց գանգատուփերի մեջ բուն դրած ագրեսիվ դատարկությունն ի վիճակի չի դա հասկանալ։

Իսկ ատելության փլատակների տակ հենց երեխաներն են մնում։ Ու երեխաները մեռնում են կամ էլ... Կամ էլ ժամանակից շուտ հասունանում են՝ տձև հոգիներով, ինչպես ճառագայթված ծաղիկները։ Ու ամեն անգամ, երբ պատերազմ ա սկսվում, երկրագունդն ուղեղի ցնցում ա ստանում, ու քաղաքակրթության խավարում ա տեղի ունենում։

Հսկա քայլերով շարժվում ենք դեպի հոմո մակակուս...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3418

Մեկնաբանություններ